‘Կոմիտաս 5 հասցեում կառուցապատողը խախտել է «զինադադարը». Շինարարությունը շարունակվում է’

2034

Կոմիտաս 5 հասցեում այսօր առավոտից վերսկսվել է շինարարությունը: Շինհրապարակի ցանկապատի մոտ երկու տասնյակ ոստիկաններ են հավաքվել, իսկ նրանց դիմաց կանգնել են հարակից շենքերի բնակիչները և նրանց աջակցող մի քանի ակտիվիստներ: Այս մասին գրում է epress.am-ը:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին բնակիչներն ու ակտիվիստները նոր բնակելիի կառուցման դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը, որից հետո բնակիչների հետ բանակցություններ էին սկսել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և կառուցապատող ընկերության՝ «Լիդեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը:

Օգոստոսի 22-ին կողմերը պայմանավորվածության էին եկել 5 օրով դադարեցնել շինարարությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’