‘Կոմունիստին մեղադրում են Դոնեցկի ջրամբարները թունավորելու փորձի մեջ’

929

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել է Դոնեցկի շրջանի Կոնստանտինովկա քաղաքի խորհրդի մի պատգամավոր: Ըստ РБК-Украина-ի՝ ձերբակալվածին մեղադրում են տեղի ջրամբարները թունավորելու փորձի մեջ:

«Դա Ուկրաինայի կոմկուսի անդամ է, որը լավ կազմակերպված և քողարկված ցանցի այլ անդամների հետ միասին ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել,- ճեպազրույցում հայտարարել է ՈՒԱԾ ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին:- Խելագար կոմունիստը, այլ հանցագործների հետ միասին, որոնք նույնպես ձերբակալված են, ծրագրել էր մկնդեղով թունավորել Կոնստանտինովկա քաղաքի ջրամբարները»:

Ձերբակալվածի անունը չի նշվում: Հայտնի է, որ նա Խորհրդային սպաների համաուկրաինական միության անդամ է:

Նշվում է, որ ահաբեկչական գործողությունների նպատակը քաղաքում իրավիճակի ապականունացնում էր: Պատգամավորին նաև մեղադրում են ուկրաինացի զինվորականների մասին տվյալների հավաքագրման մեջ՝ դիվերսիոն-հետախուզական խմբի՝ «Գեպարդ» մականունով ինչ-որ հրամանատարի համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. Նոր դատավճիռներ նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մերկել. ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի ռազմական օգնության հարցը չի քննարկվել’