‘Կոմպոզիտոր. Ռոբերտ Ամիրխանյանը վերընտրվելու համար կաշառք է առաջարկում’

919

Ռոբերտ Ամիրխանյանը կաշառք է առաջարկել՝ իրեն ձայն տալու դիմաց, «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ահազանգել է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:

Կոմպոզիտորների միության անդամն ասել է, որ անձամբ Ռոբերտ Ամիրխանյանը` կոմպոզիտորների միության ներկայիս նախագահը, այդ գումարը իրեն էլ է առաջարկել. «Ես երդվում եմ, որ եղել է այդ խոսակցությունը: Ես վախենալու բան չունեմ, նա 10 000 դրամ է պահանջել՝ իրեն քվեարկելու համար»: Կոմպոզիտորը ցավով  նշել է, որ Ռոբերտ Ամիրխանյանի կառավարման 22 տարիներին կոմպոզիտորների միությունում ոչինչ չի արվել. «Ամիրխանյանը բազմաթիվ խոստումներ է տվել ու իրականացրել է միայն մի չնչին մասը, որոնք մշակույթի հետ անգամ կապ չունեն»:

Կոմպոզիտորների միությունում նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: Արդեն 42 հոգի ստորագրել է Ռոբերտ Ամիրխանյանի դեմ, սակայն Վահրամ Բաբայանն այսօր կասկածում է, որ այդ մարդկանցից ոմանք արդեն մտքափոխվել են, այսինքն՝ կաշառվել են. «Ցավոք՝ այդպես է, կոմպոզիտորը կարող է վերցնել այդ գումարը ու քվեարկել: Այդ գումարը կկորչի, ու կմնա նրանց խիղճը: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս են նրանք այդ քայլին դիմում»: Ըստ Վահրամ Բաբայանի՝ շատ կոմպոզիտորներ վախենում են աշխատանքը կորցնել:

Նախորդ հոդվածը‘Բաքուն ԱՄՆ Պետդեպարտամենտին մեղադրում է ադրբեջանական ընտրությունները կեղծելու փորձի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Չեզարե Պրանդելին տրամադրված է հաղթանակի, սակայն զգուշանում է հայերի հակագրոհներից’