‘Կոմսոմոլսկայա պրավդա. Պերմյակովի գործը կարող է քննվել Դոնի Ռոստովում’

1210

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը կարող է քննվել Դոնի Ռոստովում` Հյուսիսային Կովկասի օկրուգի զինվորական դատարանում: Այդ մասին հաղորդել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Պտիցինն ընդգծել է, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել, թե որ զինվորական դատարանում է քննվելու գործը՝ Երեւանում, թե Դոնի Ռոստովում, սակայն գործի իրավասությունը պատկանում է Հյուսիսային Կովկասի օկրուգի զինվորական  դատարանին։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանիբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Պերմյակովին դեռ պահում են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում, իսկ գյումրեցիները շարունակում են պահանջել նրա հանձնումը հայկական կողմին: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակ է հղել ՌԴ իր պաշտոնակից Յուրի Չայկային, որպեսզի հանցագործին հանձնեն Հայաստանի արդարադատությանը, օրերս առաջ ՌԴ Գլխավոր դատախազությունից պատասխանել էին, որ այդ հարցը քննարկման փուլում է: 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Շալկե 04». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԿ. Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’