‘Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան’

1094

Կոնգոյում բեռնատար ինքնաթիռի վթարից զոհված 5 օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել: Ինքնաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ Վարազդատ Բալասանյանը, Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Ադրանիկ Գևորգյանն ու Էդգար Ավետյանն էին:

Նախորդ հոդվածը‘Չինգիզ Այթմատովի մրցանակի են արժանացել ռեժիսոր Կոնչալովսկին և Ղազախստանի նախագահը’
Հաջորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցությունը կսատարի նրան, ով գնա ընտրություններին ավազակապետությունը կազմաքանդելու նպատակով’