‘Կոնգոյում ինքնաթիռը բախվել է շենքին, այնուհետև գլորվել ձորը’

1026

Նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում  բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել, հայտնում է France-Presse-ը:

Զոհվել է ինքնաթիռի ողջ անձնակազմը, ուղեխցում գտնվող 3-4 անձինք, ինչպես նաև մոտ տեղացի 30 բնակիչներ: Եվս 20 մարդ տարբեր կարգի վնասվածքներով հոսպիտալացվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը եղանակային ծանր պայմաններում փորձել է վայրէջք կատարել, սակայն ուժգին քամու պատճառով շեղել է ուղղությունը և բախվել բնակելի շենքի, ապա գլորվել ձորը:

Նախնական տվյալներով՝ խոսքը «Իլ» մակնիշի սովետական օդանավի մասին է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է արևելյան գործընկեր Հայաստանի ապօրինի շրջափակումը’
Հաջորդ հոդվածը‘Մուհամեդ Մուրսիի տասնյակ հազարավոր հակառակորդներ պահանջում են նախագահի հրաժարականը’