‘Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուների մարմինները կտեղափոխվեն Հայաստան’

937

Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի Հայաստանի քաղաքացի օդաչուների մարմինները տեղափոխվելու են Հայաստան, բայց թե երբ և ինչ ժամկետներում, չեմ կարող ասել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մինչդեռ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մարմիններ չկան, «ինչ-որ բեկորներ են»:

«Քաղավիցիայի գլխավոր վարչության աշխատակիցներն ակտիվորեն հիմա համագործակցում են զոհերի հարազատների հետ, այդ ամեն ինչը քննարկման փուլում է, թե ինչ պետք է արվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են՝ Վարազդատ Բալասանյան, Արա  Թովմասյան, Թադևոս Հովհաննեսյան, Անդրանիկ Գևորգյան և 
Էդգար Ավետյան:

 

 

Նախորդ հոդվածը‘Գանձասարի պարսպի սալիկապատման վերաբերյալ ԼՂՀ-ից որևէ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանի աշխատակիցներին կպարտադրեն միկրոչիպով քարտեր կրել’