‘Կոնգրեսական Շերմանը Քերիին կոչ է արել խիզախություն դրսևորել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը ‘

956

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Բրեդ Շերմանը պետքարտուղար Ջոն Քերիին կոչ է արել խիզախություն դրսևորել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ողբերգության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Փետրվարի 25-ին Կոմիտեի նիստում ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի ելույթի ժամանակ Շերմանը դիմել էր նրան` կոչ անելով նայել ճշմարտության աչքերին:

«Սենատոր եղած ժամանակ Դուք Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էիք: Այսօր մենք պատրաստվում ենք հիշել Ցեղասպանության զոհերին, և ես հուսով եմ, որ Դուք կդրսևորեք անձամբ Ձեզ բնորոշ խիզախություն` 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «ցեղասպանություն» բառն արտաբերելու համար», — նշել է ԱՄՆ կոնգրեսականը: Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ջոն Քերին կպատասխանի կոնգրեսականների հայտարարություններին:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտը պնդում է, որ Ս. Ցականյանի սպանության հետ կապ չունի – News.am’
Հաջորդ հոդվածը‘Կառավարություն որոշել է բարդացնել գիտնական դառնալու գործընթացը’