‘Կոնգրեսը բոյկոտեց ԱԺ նստաշրջանը. Տեսանյութ’

1803

Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ Կոնգրեսը բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը, քանի որ ստեղծված վիճակում «մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում եւ սովորականի պես գործ անել»: Նա նշեց, որ բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության եւ օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: «Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում..»: Այս խոսքի վրա Գալուստ Սահակյանը հրահանգեց անջատել խոսափողը:  

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. «Ժոզե Մոուրինյուն միշտ ցանկանում է հաղթել, եթե անգամ խաղում է իր նախկին թիմերի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն նկարեց հանրաքվեի արդյունքները’