‘ Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը դեմ կքվեարկեն գազային համաձայնագրերին, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը’

1069

Այսօր ԱԺ-ում կայացած արտահերթ նիստի ժամանակ բուռն քննարկումների արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Պարզվեց, որ այդ համաձայնագրին կողմ են միայն ՀՀԿ-ն ու բնականաբար՝ ՕԵԿ-ը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն անդրադառնալով համաձայնագրի դրույթներին, նշեց, որ հաշվի չեն առնվել մեր երկրի շահերը, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը  տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին, ելնելով մի շարք հանգամանքներից:

Հայ ազգային  Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին, քանի որ այն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունը չի մասնակցելու ոչ այս, ոչ կապակցված մյուս համաձայնագրերի վերաբերյալ քվեարկություններին, քանի որ համաձայնագրերը արտացոլում են միայն մի կողմի շահերը:

ՀՀԿ խմբակցության, բնականաբար դրական դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա, բնականաբար, համոզված է, որ «համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից, նպաստելու է երկրի էներգետիկ համակարգի հզորացմանն ու տնտեսության զարգացմանը՝ շնորհիվ ստացվելիք էժան գազի»:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում փլվել է «Ապոլլո» թատրոնի տանիքը. կան տասնյակ վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը կողմ է համաձայնագրերից մեկին, բայց չի քվեարկի. Տեսանյութ’