‘Կոնգրեսը պատրաստել է ՍԴ դիմելու հայցը’

889

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հրապարակավ ստորագրելով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու ձեւաթղթի տակ, փաստացի տվեց ՍԴ դիմելու գործընթացի մեկնարկը:  Ընդդիմությունն առաջարկում է ՍԴ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին: Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, արդեն պատրաստել է ՍԴ դիմելու հայցը:

Բացի Լեւոն Զուրաբյանից, ձեւաթղթի տակ ստորագրել է նաեւ Գագիկ Ջհանգիրյանը: ՍԴ դիմելու  համար անհրաժեշտ է ԱԺ 27 պատգամավորների ստորագրություն: Լեւոն Զուրաբյանը բոլոր պատգամավորներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանն ու ստորագրել ձեւաթղթի տակ:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար պատճառ էր հանդիսացել նոյեմբերի 21-ին նշանակված, բայց հանրապետականների տոտալ բոյկոտի պատճառով չկայացած՝ ընտրական վերափոխումների մասին օրենսդրական փաթեթի օրակարգով արտահերթ նիստը:  

Նախորդ հոդվածը‘Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մատաղիսի գործը» անհարկի ձգձգվում է. ՀԿ-ների հայտարարությունը’