‘Կոնգրեսը ցավակցում է ‘

1972

Հայ Ազգային Կոնգրեսը խորը վշտով տեղեկացավ Սմբատ Այվազյանի վաղաժամ մահվան մասին: Ղարաբաղյան շարժման եւ ազատամարտի առաջին իսկ օրերից Սմբատ Այվազյանը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, ղեկավարել «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատը։ Ակտիվ դերակատարություն է ունեցել նաեւ երկրի քաղաքական կյանքում. 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ-ի, 1995 եւ 2003թ. ԱԺ պատգամավոր։ Վարել է երկրի պաշտպանության եւ տնտեսության հետ կապված կարեւոր պաշտոններ։ Որպես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի առանցքային անդամներից մեկը՝ նա ակտիվորեն ներգրավված է եղել երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ոչ օրինակարգ իշխանությունների դեմ Համաժողովրդական շարժմանը բերած գործուն մասնակցության եւ կարեոր դերակատարության համար 2008թ. որպես քաղբանտարկյալ հայտնվել է անազատության մեջ։ Մինչեւ վերջ Սմբատ Այվազյանը հավատարիմ մնաց իր դավանած արժեքներին, մարդկային ու բարոյական սկզբունքներին։ Մինչև կյանքի վերջին օրը նա հավատարիմ մնաց նաև իր քաղաքական սկզբունքներին՝ պայքարելով Հայաստանում օրինակարգ իշխանություն ձևավորելու և ժողովրդավարություն հաստատելու նպատակի իրականացման համար:

Կոնգրեսը խորապես ցավում եւ իր ցավակցությունն է հայտնում Սմբատ Այվազյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Նրա հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում:

Նախորդ հոդվածը‘Ռիվալդո. Աշխարհի առաջնության ֆավորիտները Իսպանիան ու Արգենտինան են ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին’