‘Կոնգրեսի ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը ուղարկվել է բոլոր կողմերին’

917

Վճռաբեկ դատարանը երեկ, «հղում անելով ապագային»՝ մի որոշում է ուղարկել կողմերին՝ ասելով, որ այդ որոշումը ուղարկվել է հունիսի 28-ին: Երեկ հունիսի 28-ը չէր՝ իհարկե, սակայն կարևորն այն է, որ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը ուղարկվել է բոլոր կողմերին: Այս մասին այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ iLur.am-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեգ Գևորգյանը: «Սա արվել է ուշացումով, բայց սա արդեն փաստում է այն մասին, որ գործընթացն սկսվել է, շուտով արդեն, կարծում եմ, կունենանք դատական նիստի նշանակման օրը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով 7 ակտիվիստ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ավելի ուշ նրանց նկատմամբ քրգործ էր հարուցվել, իսկ հուլիսի 20-ին դատարանը 4 ակտիվիստի ազատազրկման էր դատապարտել` Տիգրան Առաքելյանին՝ 6, Արտակ Կարապետյանին` 3, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2-ական տարով: 

Նախորդ հոդվածը‘Պլանային դիտարկում է անցկացվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը’