‘Կոնգրեսի ակտիվիստներն այցելել են Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի շիրիմին’

933

Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ երեկ այցելել են Լուռու մարզի Ճոճկան գյուղում գտնվող՝ Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի շիրիմին:

Խմբի կազմում են եղել Կոնգրեսի ակտիվիստներ, Սարյան պուրակի ակտիվիստ կանայք, Մարտի 1-ի զոհերի ծնողներ՝ Կոնգրեսի փոխնախագահ  Արամ Մանուկյանի ուղեկցությամբ:

Մասնագիտությամբ ոսկերիչ, 33-ամյա Դավիթ Պետրոսյանը զոհվեց 2008-ի մարտի 1-ի երեկոյան՝ Պարոնյան փողոցում՝ թիկունքից արձակված գնդակից:   

2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրություններն անցան զանգվածային ընտրակեղծիքների ուղեկցությամբ: Հանրապետության առաջին նախագահ ԼԵւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ վիճարկեց դրանք Սահմանադրական դատարանում: Այդ ընթացքում ընդդիմությունը անընդհատ խաղաղ հանրահավաքներ էր անցկացնում Երեւանի Ազատության հրապարակում: Իշխանությունները մարտի 1-2-ը բռնի ուժով ցրեցին խաղաղ ցույցը՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ հրազեն կիրառելով: Մարտի 1-2-ի սպանդի հետեւանքով զոհվեց առնվազն 10 մարդ, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ.-ն պատասխանել է «Google AdSense»-ի և «PayPal»-ի մասին բաց նամակին’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի դուստր. Հայրս գնաց կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը պաշտպանելու’