‘Կոնգրեսի ակցիան խոչընդոտած երիտհանրապետականը հունվարին մեկ այլ ցուցարարի պաստառ էր գողացել’

1060

Սերժ Սարգսյանի նկարով և «Կրիմինալ» գրությամբ պաստառը հունվարի 18-ին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանից գողացած անձը մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից մեկն է։ Այս մասին այսօր Еpress.am-ին պատմել է ինքը` Սուսաննա Մարգարյանը։

Նա նշել է, որ ճանաչել է երիտասարդին այն բանից հետո, երբ համացանցում տարածել են ՀԱԿ ակտիվիստների իրազեկումը խոչընդոտած ՀՀԿ-ական երիտասարդների նկարները։ Մարգարյանի խոսքով՝ այդ երիտասարդը Դանիել Հայրապետյանն է՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի փոխտնօրենը։

«Քանի որ ոստիկանություն ոչ մի դեպքում չէի դիմելու՝ անվստահությունից ելնելով, ուստի որոշել էի սպասել, որ մի օր «Սերժին» գողացած երիտասարդը կհայտնվեր ճանապարհիս։ Սարսափելի է, որ իշխանությունների կողմից տարբեր տեսակի օգտագործման համար նախատեսված այս երիտասարդներին հող ու հայրենիք ենք վստահելու։ Սրանք արժանապատվություն չունեն՝ պատրաստ են ցանկացած ստորագույն արարքի, միայն թե իշխանություններին դուր գան», – ասել է կայքի զրուցակիցը։

Մանրամասները` Epress.am-ի նյությում: 

Նախորդ հոդվածը‘Տարադրամի փոխարժեքը փետրվարի 17-ին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման’