‘Կոնգրեսի անունից կեղծ հայտարարություն ‘

1839

Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման առնչությամբ: Կոնգրեսի մամլո ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել. որտեղ ասվում է, որ այդ հայտարարությունը կեղծ է:

«Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կպահպանի Հրաչյա Հարությունյանի օրինական իրավունքները. ՌԴ ԱԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Նավալնիին եւ Օֆիցերովին ստորագրությամբ ազատ են արձակվել’