‘Կոնգրեսի դիմումն ընդունվել է Սահմանադրական դատարան’

941

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության դիմումն ընդունվել է Սահմանադրական դատարան: Այս մասին iLur.am-ին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

«Այն դեռ ուսումնասիրման փուլում է, երբ ուսումնասիրող դատավորը կներկայացնի նախագահին, այդ ժամանակ կնշանակվի աշխատակարգային նիստ, և կորոշվի նաև դատաքննության օրը»,- տեղեկացրեց նա:

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ ընդունած որոշման մասին դատավարության կողմերը տեղեկացվում են եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ որ ըստ այդ դիմումի՝ ընդդիմությունն առաջարկում է ՍԴ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, հավաքվել է՝ 34 ստորագրություն: «Դաշնակցությունը» ստորագրահավաքին չի միացել:

Նախորդ հոդվածը‘Տ.Սարգսյան. Կառավարությունը աջակցում է Թեղուտի պաշտպանության նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Զամբիայի օդանավ չի կործանվել. Այնտեղ զորավարժություններ էին’