‘Կոնգրեսի երիտասարդները անհաջող սադրանք են համարում ՀՀԿ-ական երիտասարդի հայտարարությունը ‘

1984

Հայ ազգային կոնգրեսի երիատասարդները քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են ՀՀԿ-ական երիտասարդներից մեկի այն հայտարարությանը, թե իբր Ծաղկաձորում կայացած երիտասարդական համաժողովի ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել քաղբանտարկյալների հարցով:

Կոնգրեսի երիտասարդների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացրած «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովից հետո, որին մասնակցում էին ընդդիմադիր և իշխանական թևի երիտասարդներ, ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկը, օգտվելով այն բանից, որ համաժողովի ընթացքում ստորագրվել է երկու փաստաթուղթ՝ մեկ համաձայնագիր և մեկ հայտարարություն, անհիմն հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասվում է, թե մենք՝ ՀԱԿ երիտասարդներս, փորձ ենք արել մեր նախաձեռնությամբ ստորագրված հայտարարությունը ներկայացնել որպես համաժողովի պաշտոնական համաձայնագիր, և որ մեր կողմից ներկայացված փաստաթուղթը պաշտոնական որևէ ուժ չի կրում։ Խոսքը վերաբերում է համաժողովի ընթացքում Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտթեւի ներկայացուցիչների նախաձեռնությամբ ընդունված հայտարարությանը, որում դատապարտվում է Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ և ապօրինի դատավարությունը: Հիշեցնենք, որ հայտարարությանը միացել էին ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Հայազն» կուսակցությունների երիտթեւերը եւ «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ն:

ՀԱԿ երիտասարդներից ոչ ոք երբևէ չի փորձել երիտասարդ քաղբանտարկյալների մասին արված հայտարարությունը ներկայացնել որպես համաժողովի կողմից ընդունված պաշտոնական համաձայնագիր, այլապես պահանջում ենք ներկայացնել ապացույցներ։ Երիտասարդ քաղբանտարկյալների մասին հայտարարություն անելու առաջարկը մեր կողմից ներկայացվել է համաժողովի առաջին իսկ օրը, որին ներկա են գտնվել բոլոր երիտթևերի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչները, ինչից հետո՝ համաժողովի երկրորդ օրը, հայտարարությունը կազմվել է և ներկայացվել մյուս ուժերին՝ ստորագրելու առաջարկով։ Համագումարի վերջին օրը՝ փակման խոսքի ընթացքում, ՀԱԿ ակտիվիստ Շաղիկ Մաթևոսյանը պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱԿ երիտասարդների կողմից արված հայտարարությունը ստորագրվել է այլ երիտթևերի մեծամասնության կողմից։ Հայտարարության ընթացքում ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները ներկա են գտնվել, ուստի լավատեղյակ են այս ինֆորմացիային։ Այս ամբողջ ինֆորմացիան կարող են վերահաստատել մյուս երիտթևերի ակտիվիստները։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ ինֆորմացիան և  ներկայացնելով համաժողովի ընթացքում ընդունված երկու փաստաթղթերը, մենք՝ ՀԱԿ երիտասարդներս, ՀՀԿ երիտթևի ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը համարում ենք անհաջող, ակնհայտ սադրանք։

Ստորև ձեզ ենք ներկայացնում համաժողովի ժամանակ կնքված պաշտոնական համաձայնագիրը և ՀԱԿ երիտասարդների կողմից կազմված հայտարարությունը։

Նախորդ հոդվածը‘Մահացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Քեն Նորթոնը’
Հաջորդ հոդվածը‘Նշել են քաղաքացիական հասարակության օրը. Տեսանյութ ‘