‘Կոնգրեսի երիտասարդները ենթարկվել են Վարչական ձերբակալության’

1486

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած գիշեր, խոչընդոտելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 11 ակտիվիստներ:

Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը այս կապակցությամբ իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀԱԿ-ի իրավաբանները ճշտեցին, որ տղաներին Վարչական իրավախախտումների օրենսգրքի 259-261-րդ հոդվածների համաձայն ենթարկել են Վարչական ձերբակալության: Արձանագրության մեջ նշված է ժամը 02:20, նույն օրենսգրքի 262-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական ձերբակալությունը չի կարող տեւել ավելի, քան երեք ժամ:

Նախորդ հոդվածը‘Բերման են ենթարկվել Կոնգրեսի 11 ակտիվիստներ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստ. Հանցավոր վարչախումբը վախեցած է’