‘Կոնգրեսի հաղորդագրությունը զինված հարձակման մասին’

1593

Այսօր, ժամը 12.10-ի շրջանում, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ է ներխուժել 50 տարեկանի մոտ անձնավորություն և երկու դաշույնով սկսել սպառնալիքներ տեղալ Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել է փախուստի:

Կոնգրեսի ներկայացուցիչներն անհապաղ տեղեկացրել են Ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են գրասենյակ և համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից: Միաժամանակ՝ ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն տարածքը, որտեղով փախուստի է դիմել անհայտ անձը, տեսագրվում է մի քանի տեսախցիկներով, և վստահեցրել, որ դրանք բոլորը գտնվում են սարքին վիճակում:

Այս պարագայում Ոստիկանության համար դժվարություն չպետք է ներկայացնի ինչպես գրասենյակ ներխուժած անձի ինքնությունը պարզելը, այնպես էլ նրան հայտնաբերելը: Հայ Ազգային Կոնգրեսը իր գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ կտա, երբ կհայտնաբերվի նշված անձը, ու կպարզվեն նրա արարքի դրդապատճառները: Իսկ տեսագրությունների առկայության պարագայում նրա չհայտնաբերման դեպքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա:

Հայ ազգային Կոնգրեսի մամլո ծառայություն 

  

Նախորդ հոդվածը‘Առնվազն իրենք սովորելու բան ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածից ‘
Հաջորդ հոդվածը‘Արարատում ընտրություններին կհետևեն 6 տեղական դիտորդական առաքելություններ ‘