‘Կոնգրեսի համակարգող. Ամենավտանգավոր շեմը այս իշխանություններն են ‘

863

«Ամենավտանգավոր շեմերից մեկը Տիգրան Սարգսյանի գոյությունն է այս երկրում», — այսպես արձագանքեց Կոնգրեսի համակարգող, ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե աղքատության ցուցանիշը հասել է վտանգավոր շեմի` 30 տոկոսի: 

«Աղքատության վերաբերյալ նրանց վիճակագրությանը ես չեմ հավատում, բայց ակնհայտ է, որ աղքատությունը աճում է, գործազրկությունը աճում է, կապիտալը արտահոսում է, այսինքն, ավելի վտանգավոր շեմ, քան այսօրվա ռեժմ է` ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գոյություն չունի», — ի պատասխան հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo

Նախորդ հոդվածը‘Բաքվում հանդիպել են Էրդողանն ու Ահմադինեժադը ‘
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսի հավաքականը Իսպանիայի հետ խաղին «տակը լցրած էր» մտել խաղադաշտ’