Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում

217

ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որոնց ընթացքում ամերիկացիներն ամբողջությամբ ընտրելու են Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը, Սենատի մեկ երրորդը, շատ նահանգների նահանգապետերին։

Առաջին արդյունքներն արդեն կան, սակայն առանցքային նահանգների արդյունքները, որոնք կարող են որոշել ընտրությունների ճակատագիրը, դեռևս պարզ չեն։

Դատելով ըստ CBS հեռուստաընկերության կանխագուշակումների՝ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում վերահսկողությունը կարող է անցնել հանրապետականներին։

Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներն էլ դեմոկրատներն են վերահսկում․ խորհրդարանում նրանք զբաղեցնում են 220 տեղ, իսկ հանրապետականները՝ 212։ Մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք 218 տեղ ունենա։ Այսինքն, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար հանրապետականներին հարկավոր է այս ընտրություններում ստանալ ևս վեց մանդատ։

Ինչ վերաբերում է Սենատին, ապա նախնական հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատների և հանրապետականների շանսերը գրեթե հավասար են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդո. ««Ռեալը» նրան լռեցրեց իմ փոխարեն»
Հաջորդ հոդվածըԻսպանիայի նախկին թագավորը անձեռնմխելիություն է ուզում ձեռք բերել Լոնդոնում