‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Ֆրանսիայի դեսպանատուն ‘

1879

Այսօր՝ հունվարի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ ս/թ հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով դեսպանատանը բացված սգո մատյանում Կոնգրեսի անունից թողեցին հետեւյալ գրառումը.

«Հայ ազգային կոնգրեսը իր խորը ցավակցությունն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, ահաբեկչական ակտի զոհերի ընտանիքներին եւ բարեկամներին։ Մենք դատապարտում ենք մարդկային կյանքի եւ արտահայտման ազատության դեմ կատարված ահավոր ոճրագործությունը, որը որեւէ բարոյական կամ կրոնական սկզբունք չի կարող արդարացնել»։

Նախորդ հոդվածը‘Ռոյսը վերադարձել է ընդհանուր խումբ, Մխիթարյանը` դեռ ոչ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի ոստիկանությունը խափանել է ակցիան՝ ի պաշտպանություն ԻՊ-ի’