‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ԺՀԵՖ պատվիրակության հետ ‘

999

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսում տեղի է ունեցել հանդիպում Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի պատվիրակության հետ` Ժան Մարինուս Վիերսմայի և Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից: Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպառլամենտում «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական ալյանս» խմբի պատգամավորներ, ինչպես նաև սոցիալիստական ուղղության տարբեր եվրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ:

Պատվիրակության խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա հրատապ խնդիրները, անցած խորհրդարանական ընտրությունների գնահատականը և դրանից հետո ձևավորված քաղաքական իրավիճակի պատկերը, տնտեսական ոլորտում համատարած կոռուպցիայի, մենաշնորհների արատավոր համակարգը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանը և Ավետիս Ավագյանը:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Շատ լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը հավաքականի կազմում’
Հաջորդ հոդվածը‘Եվս մեկական թեկնածու է առաջադրվել թիվ 1 և 35 ընտրատարածք-ներում’