‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են դեսպանների հետ’

1476

Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ:

Կոնգրեսի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման հետ կապված մանրամասները և Կոնգրեսի մոտեցումները՝ ինչպես Արամ Մանուկյանի դեմ կատարված, այնպես էլ վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Ռիոյում ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ 42 սպանություն է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական ուժերը դատապարտում են Արամ Մանուկյանի դեմ հարձակումը ‘