‘Կոնգրեսի պատվիրակությունը մասնակցել է Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին’

878

Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում ավարտին է մոտենում Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: 6 ամսական Սերյոժան հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին՝ 7-րդ անդամն էր:

Հոգեհանգստին մասնակցում էին հարյուրավոր գյումրեցիներ, ինչպես նաև՝ հասրակական և քաղաքական գործիչներ:

Նրանց թվում էր նաև Կոնգրեսի պատվիրակությունը կուսակցության փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, կուսակցության վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Վլադիմիր Կարապետյան, Աշոտ Սարգսյան, Տարածքային կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Բաքվի հայերի ջարդերի 25­րդ տարելիցի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները թեժանում են’