‘Կոնգրեսի վարչության անդամին ոստիկանները պարզապես գողացել են (տեսանյութ)’

1631

Երեկ առավոտյան, ուղեվարձի թանկացման դեմ անցկացվող ակցիայի մի քանի երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Նրանք շատ կարճ ժամանակ անց են կացրել ճաղավանդակների ետևում ։ Սա, մեղմ ասած, տարօրինակ է այնքանով, որ երիտասարդները, ինչպես պարզվել է հետո, բերման են ենթարկվել վկայի կարգավիճակով։ Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի բարեփոխումների արդյունքներից մեկն էլ այն է, որ այսուհետ վկաները բերման ենթարկվելուց հետո պետք է որոշ ժամանակ անցկացնեն ճաղավանդակների ետևում։ Թերևս հենց այդ «բարեփոխումների» շրջանակներում է նաև ինչպես են «հայտնաբերվում» ու բերման ենթարկվում վկաները։ Երեկ բերման է ենթարկվել մոտ մեկ տասնյակ ակտիվիստ։ Նրանցից մեկին իր տան բակից են բռնությամբ տարել, մյուսին քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ կրկին բռնությամբ, հարվածելով (կան՝ այս ամենը փաստող տեսանկարահանամներ), երրորդին ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտից պարզապես մարդկանց միջից գողանալով և այսպես շարունակ։ Հարկ է թերևս նշել, որ բերման ենթարկված վկաներից և ոչ մեկը ծանուցագիր ստացած չի եղել։ Ծանուցագիր չուղարկելու փաստը ոստիկանությունում բացատրել են նրանով, որ վկաների անուն ազգանունները իրենց հայտնի չի եղել, նրանց ոստիկանությունը ճանաչել է միայն ակցիաների տեսանկարահանումներից, այդ պատճառով էլ ծանուցագրեր ուղարկել չեն կարողացել: Այս «հավաստի» հեքիաթը հերքվում է գոնե նրանով, որ երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել իրենց տան բակից, և եթե կարող էին հասնել բակ, կարող էին նաև տան հասցեով ծանուցագիր ուղարկել։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ոստիկանությունը դիտել է ակցիայի տեսանկարահանումները, տեսել է, թե ում պետք է հրավիրեն որպես վկա, անուն ազգանունը չեն իմացել, որ ծանուցագիր ուղարկեն, բայց հստակ իմացել են, թե նրանք որտեղ են ապրում։ Վովա Գասպարյանին թվում է, թե իր ու իր ենթակաների պատմած հեքիաթներին ինչ-որ մեկը կարող է հավատալ։

«Հայկական ժամանակ»

Մեր կողմից նշենք, որ այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց միջից գողանում և բաժին են տանում Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գևորգյանին (տեսանյութում 1:50-ից սկսած):

Նախորդ հոդվածը‘Free car. Տիգրան Ուրիխանյանը նույնպես միացել է հարյուրավոր քաղաքացիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Բնական է, որ վարորդների աշխատավարձը չպետք է բարձրանար’