‘Կոնգրեսի վարչության նիստը վարել է նախագահ Տեր-Պետրոսյանը. Տեսանյութ’

4063

Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում հաստատվել են Իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական և բնապահպանական հարցերի, Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև Տնտեսական և բնապահպանական հարցերի և Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ:

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել կուսակցության անդամների հաշվառման և տարածքային կազմակերպությունների ժողովների հրավիրման ընթացքի մասին:

Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համաժողով անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ:

Նիստում ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Այդ «ծակերը» ապահովել են քրեաօլիգարխիկ տարրերը’