Կոնգրեսմեն․ Բայդենը կեղծանուն է օգտագործել կոռուպցիայի համար

244

Ամերիկյան կոնգրեսական Մարկ Գրինը (հանրապետական՝ Թենեսի նահանգից) կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է պատասխանատվություն կրի կեղծանուն օգտագործելու համար՝ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած շրջանում (2009-2017) կոռուպցիոն սխեմաները թաքցնելու նպատակով։

«Սրիկան ցանկացած անունով էլ մնում է սրիկա։ Ռոբերտ Փիթերսը (կեղծանուն, որ օգտագործել է Բայդենը՝ ըստ ТАСС-ի) իր դիրքն օգտագործել է ֆինանսական շահույթ ստանալու նպատակով, և Ջո Բայդենը պետք է պատասխանատվություն կրի»,- գրել է Գրինը X սոցցանցի իր էջում։

Newsmax հեռուստաալիքն ավելի վաղ տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և ենթակայության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը դիմել է ազգային արխիվ՝ խնդրելով տրամադրել Բայդենի աշխատանքային չխմբագրված գրագրությունը նրա փոխնախագահ եղած շրջանում։ Պահանջված փաստաթղթերի մեջ եղել են նամակներ, որոնցում Բայդենն օգտագործել է «Ռոբերտ Փիթերս» կեղծանունը։ Այդ կեղծանունով ստորագրված և Բայդենի որդի Հանթերին ուղարկված էլեկտրոնային նամակները «կոռուպցիայի ևս մի ապացույց են», կարծում է Քոմերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան շարունակում է բանակցել ՄԱԿ-ի և Արևմուտքի հետ
Հաջորդ հոդվածըԹուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը կայցելի Ուկրաինա՝ որպես ԱԳՆ ղեկավար