‘Կոնգրեսն ամեն ինչի կանի՝ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» կոնվենցիան վավերացնելու համար. Տեսանյութ’

1227

Այսօր դատախազության մոտ տեղի ունեցած ավանդական ակցիայի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանդես գալ 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված եւ դեռ 2003-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությամբ:

«Այսօր ԱԺ-ում՝ քառօրյայից առաջ, օրակարգի ձեւավորման ավանդական նիստ է կայանալու, որին իրավունք ունեն մասնակցել նաեւ խմբակցությունների ղեկավարները: Այսօր ես գնալու եմ այդ նիստին եւ պահանջելու եմ, որ ԱԺ նախագահողը առաջիկա քառօրյայում անմիջապես այդ հարցը, որն արդեն 9 տարի է՝ մնացել է «անտեր», վերջապես դնի քննարկման: Կոնգրես խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այդ կոնվենցիան վերջապես վավերացվի»,- հայտարարել է Զուրաբյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյանը այցելել է ծեծի ենթարկված ակտիվիստներին’
Հաջորդ հոդվածը‘Բռնությունները ճնշում և սպառնալիք են՝ ուղղված արտահայտվելու և հավաքների ազատությանը. ՔՀԻ’