‘Կոնգրեսն առաջարկում է ընդլայնել ԲՀԿ առաջ քաշած օրակարգը’

1307

 

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը.

«Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.

 

 

  1. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում
  2. Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր
  3. Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացում
  4. Ապօրինի տնտեսական մենաշնորհների եւ արտոնությունների եւ համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում:»

 

Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որով առաջարկվում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:

Նախորդ հոդվածը‘Մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպում ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական մամուլը հերթական անգամ հպարտանում է իրենց արտադրած «ավտոբուսներով» ‘