Կոնգրեսում հայտարարել են, որ թմրակարտելների դեմ պատերազմը պետք է լինի ԱՄՆ-ի միակ պատերազմը

187

ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա մեքսիկական թմրակարտելների դեմ պատերազմի վրա, այլ ոչ թե ուկրաինական հակամարտության, կարծում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուիչների պալատի հանրապետական պատգամավոր Մարջորի Թեյլոր Գրինը՝ Ջորջիա նահանգից։

«Այն ամենը, ինչ մենք լսում ենք Վաշինգտոնում՝ «պատերազմն Ուկրաինայում, պատերազմն Ուկրաինայում»։ Ես պատերազմի օտարերկրյա թմբուկի ձայներ չեմ լսում։ Միակ պատերազմը, որ մենք պետք է մղենք՝ մեքսիկական թմրակարտելներն են, որովհետև նրանք արդեն պատերազմում են մեր դեմ՝ ամեն օր սպանելով ամերիկացիներին»,- մարտի 16-ին գրել է նա Twitter-ում։

Մարտի սկզբին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հանդես է եկել օրենք ընդունելու առաջարկով, որը պետք է մեքսիկական որոշ թմրակարտելներ հավասարեցներ «միջազգային ահաբեկչական խմբավորումներին»։ Իր հերթին՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դեն Քրենշոուն հիշեցրել էր, որ դեռ հունվարին է առաջարկել թույլատրել ռազմական ուժ կիրառելու Մեքսիկայի թմրակարտելների դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն մարտի 16-ին փորձարկել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Հաջորդ հոդվածըՄերձմոսկվայում տղամարդը բազմահարկ շենքի պատշգամբից կրակահերթ է արձակել ինքնաձիգից