‘Կոնգրես-ՀՀԿ՝ 10-0’

2164

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ով Facebook-ում ստատուսներ գրելուց զատ, հայտնի է նաեւ, որպես ԿԳ նախարար, երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո մի բավականին զավեշտալի գրառում էր կատարել սոցցանցում, թե «եթե հանրահավաքի արդյունավետությունը դիտարկենք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց քանակով, ապա կարող ենք արձանագրել. որ Րաֆֆի Հովհաննիսյան — Լևոն Տեր-Պետրոսյան մենամարտում առաջատարը Րաֆֆին է՝ 3 : 0 հաշվով»:

Իհարկե, ՀՀ քաղաքացիներից մեկը նույն գրառման տակ բավականին հստակ պատասխանել էր Աշոտյանին, նշելով, որ «Եթե հանրապետականի կառավարման տարիներն էլ դիտարկենք աղքատության ցուցանիշներով ու արտագաղթի տեմպերով, ապա հանրապետական-ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ մենամարտում հանրապետականը ջախջախիչ հաղթանակ տարավ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ նկատմամբ, շնորհավորում եմ ձեզ»:  Թեման, սակայն, վերջնականապես փակելու համար, ներկայացնենք մի հետաքրքիր լուսանկար՝ մեկը (աջից) արված է Ազատության հրապարակում երեկ կայացած Կոնգրեսի հանրահավաքից, մյուսը՝ (ձախից) այսօր՝ Ժառանգության հանրահավաքից: Երկու լուսանկարներն էլ արվել են հանրահավաքի կեսից հետո: Ու եթե համեմատենք այս երկու լուսանկարները, կարող ենք արձանագրել, որ Կոնգրես-ՀՀԿ մենամարտում առաջինը պարտության մատնեց երկրորդին՝ 10-0 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Դատական համակարգի հերթական զոհը. Իրանահայ գործարարը մահացել է Նուբարաշենի մեկուսարանում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Մի քիչ հայրենիքի մասին մտածեք’