‘Կոնյակի, գինու և օղու արտադրությունը 2014 թվականին նվազել է ‘

997

2014 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 8.10%, մինչև 18 725.5 հազար լիտր, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հայկական կոնյակի սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները:

Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 8,2%, մինչև 6130.9 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 18.3%, մինչև 634,4 հազար լիտր: Օղու և լիկյորի արտադրությունը նվազել է 4,3%, մինչև 9 506.1 հազար լիտր: Գարեջրի արտադրությունն աճել է 19,5%, մինչև 23 716.5 հազար լիտր:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազ. Յանուկովիչը 6 մլրդ դոլարի վնաս է հասցրել Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո’