‘Կոնսերվատորիայի ռեկտորը վախեցավ եւ հրաժարվեց ողջույնի խոսքից’

991

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ամբիոնի ղեկավար Սերգեյ Սարաջյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որը անցավ բարձր մակարդակով: Ելույթ ունեցան Բելգիայից, Գերմանիայից Հայաստան ժամանած դաշնակահարուհիներ, հայաստանյան հայտնի կատարողներ, որոնց ժամանակին դասավանդել է Սարաջյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան հայտնի կոմպոզիտորներ, արվեստագետներ: Նախատեսված էր նաեւ, որ ողջույնի խոսքով հանդես պետք է գա Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, բայց նա վերջին պահին հրաժարվել է իր խոսքից: Նրանք, ովքեր տեղեկացան, որ Շահինյանը հրաժարվել է ողջույնի խոսքից, պարզապես ծիծաղեցին եւ ավելացրին, որ Շահենը սովորության համաձայն կրկին վախեցել է: Իսկ ներկաներից մեկն էլ ավելացրեց, թե հավանորեն վախում է, որ մսի կրպակը ձեռքից կխլեն: 
Իսկ Շահեն Շահինյանին վախեցրել է այն, որ համերգի գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն է: Իսկ հետո ասում են՝ Հայաստանում վախի մթնոլորտ չկա: Մարդ ինչ աստիճան պետք է վախենա, որ հրաժարվի ողջունել եւ շնորհավորել Երեւանի կոնսերվատորիան երկար տարիներ ղեկավարած Սերգեյ Սարաջյանին, որը հիմա էլ ղեկավարում է դաշնամուրային ամբիոնը: Եւ վերջին հաշվով, ինչքան կարելի է ապրել վախեցած եւ կուչ եկած:      

Top-news.am 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանություններին տնտեսական կոլապսից փրկում են միայն տրանսֆերտները. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները հայտնաբերել են անհետացած ձկնորսների դիակները’