‘Կոնտեն կասկածվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ’

699

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի», «Սիենայի» ու «Ատալանտայի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կասկածվում է պայմանավորված խաղերի մասին տվյալներ թաքցնելու մեջ: Այս մասին հայտնում  Football Italia-ն:

Հիմա իտալացիների մարզիչը կարող է դատարանի առաջ կանգնել: Ընդհանուր առմամբ կասկածի տակ է գտնվում 130 հոգի, որոնց թվում է նաև «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Կոլանտուոնոն:

Հիշեցնենք, որ Կոնտեն արդեն նման գործի մասնակից եղել է 2010/11 մրցաշրջանում, երբ «Սիենայի» գլխավոր մարզչի պաշտոնում եղած ժամանակ որակազրկվել է չորս խաղով: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուների բողոքը` «Ձեր ժպիտը մեր ամոթն է» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամի նախկին մրցակիցն ինքնակամ հանձնվել է իշխանություններին’