‘Կոնտե. «Ինտերը» կկարողանա զարմացնել այս տարի’

892

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր թիմի առաջիկա նպատակների մասին.

-Մեր հիմնական նպատակը կրկին մրցունակ դառնալն է:  Բոլորս գիտենք, որ Իտալիայում կա շատ ուժեղ բազա ունեցող թիմ: Դա «Յուվենտուսն» է: «Յուվենտուսի» հիմնական մրցակիցը «Նապոլին» է, բայց չմոռանանք նաև «Ինտերին», որը հիանալի պատմություն և ավանդույթներ ունի: «Ինտերը» պետք է  վերադառնա այնտեղ, որին  արժանի է, իսկ դա մեր պատասխանատվությունն է: Որոշ ժամանակ կպահանջվի դրա համար, չենք կարող  մի քանի օրում երկնաքեր կառուցել: Այնուամենայնիվ, մենք սկսել ենք և  ուզում ենք պայքարել:

Հուսով եմ՝ «Ինտերը» կկարողանա զարմացնել այս տարի: Անկեղծ ասած, ես զարմացած եմ, թե ինչպես են աշխատում ֆուտբոլիստները: Սա այն հիմքն է, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր հաջողությունը: Մենք աշխատում ենք երեք պաշտպաններով խաղ կառուցելու վրա: Կարծում եմ, որ այս սխեման հարմար է «Ինտերի» խաղացողների համար: Այնուամենայնիվ, սխեման այնքան կարևոր չէ, որքան վերաբերմունքը: Խաղի ընթացքում ֆուտբոլիստները պետք է ցուցաբերեն ագրեսիա և նախաձեռնողականություն:

Չեմպիոնների լիգան ամենամեծ մրցաշարն է, որտեղ խաղում ես Եվրոպայի լավագույն թիմերի դեմ: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, բայց ցանկանում եմ, որ այն թիմերը, որոնք խմբում կխաղան մեզ հետ, գոնե մի փոքր ոգևորվեն, որ խաղալու են «Ինտերի» դեմ, – Կոնտեի խոսքերն է մեջբերում է Football Italia- ն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն կարող է գլխավորել «Վալենսիան»’
Հաջորդ հոդվածը‘Շվայնշտայգերը կոչ է արել «Ման. Յունայթեդին» բաց թողնել Պոգբային’