‘Կոն, Լատեկ, Վան Գալ, այժմ արդեն նաեւ Գվարդիոլա’

832

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս տարվա ամռանը կգլխավորի Մյունխենի «Բավարիան», Infostrada կայքը ընդգծել է, որ 41-ամյա մասնագետը կդառնա չորրորդ մարզիչը, ով աշխատել է եւ «Բարսելոնայում», եւ «Բավարիայում»:

Նախկինում այդ երկու ակումբները ղեկավարել են Ռիխարդ Կոնը, Ուդո Լատեկը եւ Լուի վան Գալը:

Շարունակելով Գվարդիոլայի թեման, իսկ այս թեման պարզապես ստվերում է թողել մարզաշխարհի մնացած իրադարձությունները, այդ իսկ պատճառով մենք էլ ստիպված ենք ավելի շատ անդրադառնալ դրան, նշենք, որ Bild-ի տեղեկություններով, Գվարդիոլան ցանկանում է «Բավարիա» հրավիրել բրազիլացի աստղ, «Սանթոսի» հարձակվող Նեյմարին: Գվարդիոլան ցանկանում էր նրան դեռեւս «Բարսելոնայում» աշխատելու ընթացքում ձեռք բերել: Իր հերթին, Նեյմարը ցանկանում է հենց Գվարդիոլայի հետ աշխատել: Սակայն այդ տրանսֆերը դժվար թե կայանա մինչեւ 2014 թվականը, քանի որ Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է «Սանթոսում» մնալ մինչեւ 2014 թվականի Աշխարհի առաջնությունը:

Նախորդ հոդվածը‘Արման Մելիքյան. Ընդդիմադիր թեկնածուներից համախմբող որևէ իրական առաջարկ չեմ լսել’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Վլադիսլավ Մանգասարյանը, ում ամերիկահայ գործարարը մեղադրում է իրեն $10 մլն վնաս պատճառելու մեջ’