Կոշտա․ Ուկրաինային շատ ավելի պետք է օգնություն, քան ԵՄ թեկնածուի կարգավիճակ

349

Ուկրաինան շատ ավելի կարիք ունի անհապաղ գործնական օգնության, քան ԵՄ ընդունվելու թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ բանավեճերի, ինչը կարող է երկարաձգել «սին սպասումները»։

Նման կարծիք է հայտնել Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։

«Ես կաշխատեմ, որ Եվրամիության հաջորդ նիստում ձևավորվի Ուկրաինային շտապ կարգով աջակցելու հստակ պարտավորություն և երկարաժամկետ հարթակ ստեղծվի Ուկրաինայի վերականգնմանն օգնելու համար։ Դա առաջնային խնդիր է ինձ համար։ Ամենակարևորը ոչ թե Ուկրաինայի առիթով իրավաբանական բանավեճերն են, այլ գործնական քայլերը։ Հստակ և անհապաղ աջակցության համար մեզ հիմա հարկավոր չէ բանավեճեր սկսել այդ երկրի՝ ԵՄ ընդգրկվելու վերաբերյալ, ինչը շատ տարիներ կպահանջի։ Մեծ է նաև սին սպասումներ առաջացնելու վտանգը, ինչը կարող է դառը հիասթափության բերել»,- ասել է Պորտուգալիայի վարչապետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահները կայցելեն Հայաստան, կլինեն Ծովագյուղում
Հաջորդ հոդվածըԹուրքիան կվերսկսի Միջերկրական ծովում գազի հանքավայրերի հետախուզությունը