Կոուտինյոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Աստոն Վիլա»

458

29-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն «Բարսելոնայից» տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլա»։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնան» կշարունակի վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը։

Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լիվերպուլից» 2018թ․ հունվարին 135 միլիոն եվրոյի դիմաց։ Կոուտինյոն լիվերպուլյան թիմում խաղացել է «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի հետ։

«Բարսելոնայում» Կոուտինյոն մասնակցել է 106 հանդիպման, խփել է 25, կատարել 14 գոլային փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Կոուտինյոյի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 18 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը
Հաջորդ հոդվածըՋեյմի Վարդին 2 ամիս չի օգնի «Լեսթեր Սիթիին»