‘Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ սեպ խրելու փորձերից. «Ազատամարտիկների դաշինք»’

2457

Հունվարի  31-ին «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Արցախ  կազմակերպած ավտոերթը խոչընդոտվել է ԼՂՀ ոստիկանության կողմից: Ավտոերթի մասնակիցները ենթարկվել են ծեծի ու բռնության, նրանց հասցվել են մարմնական վնասվածքներ, վնասվել են երթին մասնակից ավտոմեքենաները: Ոստիկանության անօրինական գործողությունների արդյունքում երթի մի քանի մասնակիցներ տեղափոխվել են  հիվանդանոց, վնասվածքներ է ստացել նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: 

«Ազատամարտիկների դաշինքը» իր վրդովմունքն է հայտնում  «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ նրա համակիրների նկատմամբ ԼՂՀ ոստիկանության գործադրած բռնությունների կապակցությամբ: Դաշինքը վստահ է, որ նման հակաօրինական գործողությունները կարող են սեպ խրել միացյալ Հայաստանի երկու հատվածների միջեւ եւ խստորեն դատապարտում է ԼՂՀ իրավապահների անօրինական գործողությունները: 

«Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհուրդ 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակ է տոնել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ «Չելսին» ոչ ոքի է խաղում «Մանչեսթր Սիթիի» հետ (տեսանյութ)’