‘Կոչ ՀՀԿ-ին. Հույսը մի դրեք «թաղի տղերքի բիլակների» վրա (մամուլ)’

1451

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. ««Ի՞նչ ես անում իմ տարածքում»՝ տիպիկ «հանրապետական» հարց, որը երեկ Նոր Նորքում այդ կուսակցության ներկայացուցիչը տվել է թռուցիկներ բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներին: (Չգիտես ինչու, հենց այդ վարչական շրջանում են ՀՀԿ-ականները առանձնահատուկ «ջղայն»՝ գուցե օդի՞ց է):

«Իմ տարածքում» արտահայտությունը շատ բնութագրական է. մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայաստանում կամ Երևանում կան տարածքներ, որոնք պատկանում են իրենց կամ իրենց կուսակցությանը: Խորքում ընկած է մտքի տկարությունը, այդ մարդկանց մտքով չի անցնում, որ իրենք պետք է հավասար հիմունքներով մրցակցեն այլ կուսակցությունների հետ, խոսքով և գործով ապացուցեն, որ իրենց փաստարկներն ավելի ուժեղ են, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հնարավոր հաղթանակի կամ պարտության մասին:

Իսկ եթե դուք ցանկանում եք պարզապես քշել, վտարել, լռեցնել ձեր ընդդիմախոսներին, դա նշանակում է, որ դուք, մեծ հաշվով, պարտվել եք:

Այնպես որ, հարգելի հանրապետականներ, մի խուսափեք ձեր մրցակիցների հետ խաղաղ, բարեկամական, քաղաքակիրթ բանավեճերից: Երբ լրատվամիջոցները դրանք կազմակերպում են, մի՛ փախեք՝ ոչ ոբ ձեզ այնտեղ չի ուտի, վերջում իրար կժպտաք ու ձեռք կսեղմեք՝ այդպես պետք է լինի:

Անպայման չի, որ դուք ամեն տեղ լինեբ իրավիճակի տերնուտիրականը, անպայման չէ, որ ձեր մեջքին դագանակներով զինված ոստիկաններ լինեն: Ավելին ասեմ՝ անպայման չէ, որ դուք ամեն տեղ մեծամասնություն լինեք: Ես, օրինակ, քաջ գիտակցում եմ, որ փոքր կուսակցություններում, ինչպես նաև կուսակցություններից դուրս Հայաստանում քիչ են մարդիկ, որոնք ինձ նման են մտածում թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, այսպես կոչված, «ազգային» հարցերում: Եվ ոչինչ՝ կյանքից չեմ բողոքում:

Մենախոսական մշակույթի ժամանակն անցել է՝ հնարավոր չէ մարդկանց ուղեղները լվալ՝ բոլոր այլընտրանքային տեսակետները արգելափակելով: «Բիլակներով», «թափով», «ձեն բերող» տղերքը, վարչական շրջանների կոոուպցիոն բաժինների ղեկավարները կամաց-կամաց կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը: Հեռուստաեթերում այսօր չկա իշխանական մենախոսություն, թերթերում երբեբ չի եղել, դե, իսկ ինտերնետում այնպիսի բազմազանություն է, որ թող ու փախիր:

Բայց, մյուս կողմից, փաստ է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր մրցակիցներից ոչ մեկի հետ բանավեճի չմասնակցեց: Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ բազմաթիվ շտաբները իրենց թաղն ընկալում են որպես «սեփական տարածք», որտեղ նրանք չպիտի թողնեն «օտարականներին»:

Աոաջին հերթին հենց Հանրապետականը պետք է շահագրգռված լինի հանդես գալու որպես քաղաքական ուժ՝ հույսը չդնելով «թաղի տղերքի բիլակների» և ոստիկանների դագանակների վրա: Եթե չշարժեն իրենց միտքը, եթե իրենց ընդդիմախոսների հետ չմտնեն քաղաքական շփման մեջ, դա լավ չի վերջանա: Այպես որ՝ մրցակիցներին սեփական թաղերից վռնդելու փոխարեն մտածեբ, թե ինչպիսի փաստարկներ կարող եք հակադրել նրանց փաստարկներին: Ամեն ինչ Աշոտյանի վրա մի գցեք»:

Նախորդ հոդվածը‘Որ ՀՀԿ-ն կա «Օրինաց երկիրն» ի՞նչ անի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Հացպանյանը հարձակվել է Հրանտ Դինքի փաստաբանի վրա. Մամուլ’