‘Կոռումպացված «Նուբարաշեն» ՔԿՀ-ն’

1079

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ քաղաքացի Ժորա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2009 թվականին, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` նույն հիմնարկում արգելանքի տակ գտնվող իր երկու որդիներին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում. «Ռեալ»-«Ռոմա»՝ 0:1(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկի մարզում 9 երեխա պայթել են արկի վրա’