Կոռուպցիան մեր ընտրությունն է. ԱլիքՄեդիա

663

Իշխանության հաճույքներն այնքան բացահայտ են սոցիալական գրեթե անելանելի վիճակի նկատմամբ, որ հասկանում ես՝ սա չի կարող չտանել կոռուպցիայի։ Որովհետև կյանքը վատանում է, իսկ իշխանություն կորցնելն անթույլատրելի է։ Աղքատներն են եկել իշխանության ու հիմա սեփականության վերաբաժանում են անում՝ մեկին մեկ կրկնելով Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության քմահաճույքներն ու սխալները։

Ինչ ասես արժե Ավանում պղնձաձուլարան կառուցելու նախագիծը։ Թվում է, թե այդ ձուլարանը կառուցելու թույլտվության հրահանգն ուղղակիորեն Ադրբեջանի իշխանություններից է, կամ գոնե նրանք դրա մեջ փայ ունեն։ Որովհետեւ միայն թշնամու մտքով կարող էր անցնել։ Կարո՞ղ է Փաշինյանը կանգնեցնել այդ պղնձաձուլարանի կառուցումը։ Իհարկե կարող է։ Ինչո՞ւ չի կանգնեցնում։ Որովհետեւ փաստաթղթերով ամեն ինչ օրինական է։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր փաստաթղթերով ամեն ինչ օրինական։ Նույնիսկ մարտի 1-ն էր փաստաթղթերով օրինական՝ հայտարարում ես, որ ժողովուրդը կրակում է ոստիկանների վրա ու գնդակահարում մարդկանց։

Կոռուպցիան ծնվում է, երբ հասկանում ես, որ օրինականությունն ավելի թանկ հաճույք է։ Կոռուպցիան իր անիմաստությունը խոստովանած օրինականությունն է։ Եվ եթե ԱՄՆ Պետդեպը հեղափոխությունից չորս տարի հետո ասում է՝ դուք հեղափոխության գլխավոր լոզունգը տապալել եք, ի՞նչ է մնում անել Փաշինյանին։ Պարզ է՝ ավելացնել հարստանալու տեմպերը։

Իսկ որպեսզի իշխանությանը ոչինչ չսպառնա, Քոչարյանի ուրվականը պետք է պահել կենսունակ։ Որպեսզի երբ ժողովուրդը փորձի ոտքի կանգնել, հիշի, որ այլընտրանքը Քոչարյանն է։ Այսինքն՝ աղքատ, թալանված ու սոված կապրենք, բայց Քոչարյանին չենք վերադարձնի։ Ու սա մեկ ձևակերպմամբ նշանակում է՝ կոռուպցիան մեր ընտրությունն է։

Մհեր Արշակյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԻրադրությունը շարունակում է մնալ լարված
Հաջորդ հոդվածըՀԱԿ-ը պետական մտածողութամբ օժտված ինտելեկտուալ գործիչների միավորում է. Ռուբեն Բանուչյան