‘Կոսովոյի վարչապետ. Սերբիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը ‘

1120

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին Բրյուսելում հայտարարել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ ստորագրված՝ Կոսովոյի սերբական համայնքային իշխանությունների վերաբերյալ համաձայնագիրը դե յուրե նշանակում է Սերբիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչում: Այդ մասին հաղորդում են սերբական լրատվամիջոցները:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ՝ Բրյուսելում Կոսովոյի եւ Սերբիայի վարչապետները պայմանավորվել են Կոսովոյում սերբական համայնքների օրենսդրական եւ գործադիր գործառույթների մասին:

Բանակցությունների մասնակիցները համաձայնության են եկել, որը բաղկացած է 15 կետից, եւ որը առաջիկա հանգստյան օրերին պետք է ստորագրեն Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունները:

Տաչիի գնահատմամբ՝ այս բանակցություններից հետո Կոսովոի անկախությունը կճանաչեն նոր պետություններ, եւ որ երկիրը կարող է հավակնել դառնալ միջազգային առաջատար կազմակերպությունների՝ այդ թվում եւ ՄԱԿ-ի անդամ:

Սերաբական կողմն էլ հայտարարել է, որ հասել է նրան, որ իր պահանջների մեծ մասը ներառվել է համաձայնագրում: «Սերբական կողմի համար սա առավել ձեռնտու տեքստն է»,- հայտարարել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը՝ մեկնաբանելով ստորագրված համաձայնագիրը: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչ պետք է հակադրել քաղաքական հին դաշտին ‘
Հաջորդ հոդվածը‘ Քրեական գործ. Միքայել Ա.-ն սեռական հարաբերություններ ունենալու նպատակով «Odnoklassniki.ru» կայքում ծանոթացել է 12-14 տարեկան տղաների հետ ‘