‘Կոսովոն Սերբիայի պաշտպանության նախարարին մուտքի թույլտվություն չի տվել’

1855

Սերբիայի պաշտպանության նախարարության և զինվորական բշիշկների պատվիրակությանը՝ երկրի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի գլխավորությամբ, թույլ չի տրվել այցելել ինքնահռչակ Կոսովոյի հյուսիսում՝ Կոսովսկա-Միտրովիցայում գտնվող կլինիկական կենտրոն, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Ի պատասխան սերբական պատվիրակության դիմումի՝ նշվել է, որ «հնարավոր չէ դրական պատասխան տալ այդ հայցին»։

«Այդպիսով՝ մեկ անգամ ևս հաստատվում է, որ (չճանաչված Կոսովոյի) վարչապետ Ռամուշ Հարադինայը ստում է»,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշում է, որ այդ արգելքով Պրիշտինան խախտում է Բրյուսելյան պայմանագրերը, որոնք թույլ են տալիս սերբ պաշտոնյաների անարգել մուտք երկրամասի տարածք։ Նշվում է, որ պատվիրակության այցը մարդասիրական բնույթի էր։

Ավելի վաղ հայտարարություններ էին հնչել, թե սերբ պաշտոնյաներին արգելվում է մուտքը Կոսովոյի տարածք։ Սակայն Բելգրադի և Բրյուսելի կտրուկ արձագանքներից հետո ինքնահռչակ Կոսովոյի վարչապետը հերքել էր, թե նման որոշում է ընդունվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Էրդողան․ Հարձակման դեպքում Թուրքիան գործի կդնի C-400 համակարգերը’
Հաջորդ հոդվածը‘Օրինագիծ ռադայում․ պատիժ՝ Ղրիմն ու Դոնբասը ուկրաինական չճանաչելու համար’