‘Կոստանյանը Լյուքս Ստեփանյանի գործը խառնել էր ուրիշ գործի հետ (Տեսանյութ)’

1263

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործին, հայտնել էր, —«Կարծում եմ, մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»: Նշենք, որ Լյուքս Ստեփանյանի գործը այժմ գտնվում է դատական վիճաբանությունությունների փուլում, եւ ըստ այդմ, մեղադրական դատավճիռ դեռեւս չի կայացվել:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով վերը նշված հայտարարության մասին, Կոստանյանը հայտարարեց, թե խառնել է այլ գործի հետ` միաժամանակ շեշտելով` «կունենանք դատավճիռ»: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնի էր դեպքի ամբողջական պատկերը: «Իսկ պաշտպանական կողմի այն վարկածը, թե կրակոցն արձակվել է պատահաբար, փորձաքննության արդյուքնում հերքվել է»,-հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկաններն Աֆրիկյաններ են եկել մահակներով. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘«Աշխարհի լավագույն երկրներ» վարկանիշում Հայաստանը 72-րդն է. Մոզամբիկի «հարեւանությամբ» ‘