‘Կոստանյանը` «Հարսնաքարի» եւ Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստերի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին’

1187

Թե՛ Հարսնաքարի գործով, թե՛ որեւէ այլ քրեական գործով դատաքննության ընթացքում նիստերի դահլիճում մեղադրյալների, մեղադրյալների հարազատների կամ դատական նիստում ներկա գտնվող անձանց կողմից անպարկեշտ եւ անհարգալից վերաբերմունքի փաստերի կապակցությամբ եւ՛ Վոլոդյա Ավետիսյանի, եւ՛ Հարսնաքարի գործերով դատաքննությունների ընթացքում ցուցաբերված վարքագծի առթիվ հարուցված են քրեական գործեր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե երեք ամիս անց ինչպիսի առաջնընթաց է գրանցվել Հարսնաքարի գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քր. գործով:

«Հարսնաքարի դեպքում խոսքը վերաբերվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերմանը, իսկ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում` նաեւ դատախազի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելուն: Քննության ընթացքում, կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք պատշաճ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր հարգանք չունեն արդարադատության նկատմամբ»,- հավելեց գլխավոր դատախազը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն հետաձգեց Վրաստանի անդամակցությունն այդ կառույցին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը ԵԽ Օմբուդսմենին է ներկայացրել ոստիկանական բռնությունները’