‘Կոստանյան. Ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը’

1842

«Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, թե  ողջամիտ չի համարում, որ որեւէ մեկը, անկախ կուսակցական շահերից, կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանությունների գործունեությանը:

«Ընդահակառակը, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը, որովհետեւ դա է երկրի առաջընթացի երաշխիքը:

Իսկ մեր խնդիրը չեմ կարծում, որ նեղ անձնական կամ կուսակցական շահերն են:

Կա լայն կոնսոլիդացիա հենց Փաշինյանի անձի շուրջ եւ դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները եւ Փաշինյանը որպես վարչապետ, ունի այն մակարդակը ժողովրդական եւ հանրային աջակցության, որը կարիք ունի նաեւ օժանդակության` իրավական հարթության մեջ»,- հայտարարել է Կոստանյանը:

Նչա խոսքով, եթե հիմա, այս պայմաններում որեւէ քաղաքական ուժ վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրի, դա շատ լուրջ հասարակական ռեզոնանս է առաջացելու:  

«Հետեւաբար որեւէ ձեւով այս պայմաններում թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, եթե չկա հասարաական լայն կոնսոլիդացիա:

Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ, եւ ազնիվ է քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է:  

Եթե ես գտնում եմ, որ եւ նպատակներով եւ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը, ես միշտ կկանգնեմ իր կողքին` ցանկացած պահի»,- հայտարարել է Կոստանյանը:  

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն չի ցանկանում, որ ԱԺ-ն լինի միահեծան’
Հաջորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը. Սիվիլնեթ’