‘Կոստանյան. Ֆիզիկական ուժի գործադրումը ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում’

878

Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը նրա լիազորությունների մեջ է մտնում եւ շատ դեպքերում ֆիզիկական ուժի չգործադրումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով վերջերս Սարյան փողոցում տեղի ունեցած դեպքերին«Մի շարք դեպքերում, այդ թվում նաեւ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու կամ նրա նկատմամբ դիմադրություն գործադրելու պարագայում, ոստիկանը իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ: Այս պայմաններում մենք չպետք է խոսենք ֆիզիկական ուժի կիրառման կամ չկիրառման մասին, քանի որ դա որոշ դեպքերում նաեւ պարտավորություն է կրում, այլ ֆիզիկական ուժի կիրառման համաչափության մասին»,- նշեց Կոստանյանը` հավելելով, որ ոստիկանի կողմից հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ իր պարտականությունների կատարումը այլ կերպ հնարավոր չէ կատարել:

Նրա խոսքով` Սարյանի դեպքերի առնչությամբ տրվել է համապատասխան ցուցում` այդ գործով ստացված հաղորդումների մասով քննություն իրականացնելու մասին: «Այստեղ նաեւ իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց նկատմամբ, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ»,- հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Սենատում հավանություն են տվել ՀՀ-ին և ԼՂ-ին ֆինանսական օգնության վերաբերյալ բանաձևին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դաշնային խորհուրդն օրենք է ընդունել՝ համացանցում էքստրեմիզմի կոչերի վերաբերյալ’